Կարևոր իրադարձություններ

700 փախստականներ են անհետացել Գերմանիայի հանրակացարաններից

24 Հոկտեմբեր, 2015 23:27
700 փախստականներ են անհետացել Գերմանիայի հանրակացարաններից

Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողերում ժամանակավոր հանրակացարաններից վերջին օրերին անհետացել է մոտ 700 փախստական: Այս մասին հայտնում է Neue Osanbruker Zeitung պարբերականը:

Մասնավորապես, Էմսլանդ շրջանում պակասել են 235 ներգաղթյալներ, իսկ Քլոփենբուրգում՝ մոտ 100:

Նշվում է, որ փախստականներին սկսել են այդ շրջաններ տանել մեկ շաբաթ առաջ, և նրանցից շատերը կարճ ժամանակ անց ինքնուրույն այնտեղից հեռացել են: Շրջանների իշխանությունները ենթադրում են, որ անհետացած ներգաղթյալները մեկնել են Գերմանիայի այլ շրջաններ՝ հարազատների մոտ, կամ արտասահման, մասնավորապես՝ սկանդինավյան երկրներ:

Այնուամենայնիվ՝ նրանց հայտնի չէ ոչ այդ մարդկանց գտնվելու վայրը, ոչ էլ այն, թե ովքեր են նրանք, քանի որ նրանց դեռ չէին հասցրել գրանցել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին