Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկում կընթանա։ Մշտադիտարկումը կիրականացվի Բերդավան գյուղի (Տավուշի մարզ) եւ Ղազախի շրջանի Քեմերլի սահմանակից գյուղերի ուղղությամբ։
Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը։
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եւ Պիտեր Սվեդբերգը։
Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը վերջերս ադրբեջանական կողմից ինտենսիվ գնդակոծման էր ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել էր 2 կին, եւս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։