Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)
միջազգային կազմակերպություն է. հիմնադրվել է 1945 թ-ին՝
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտից
անմիջապես հետո՝ հակահիտլերյան դաշինքի անդամ պետությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ՝ ժողովուրդների միջև խաղաղության ու անվտանգության ամրապնդման և պետությունների խաղաղ համագործակցության զարգացման նպատակով:
ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է: 51 երկրներ համարվում են այս կազմակերպության հիմնադիրը: 2008թ. Վերջին անդամ երկրների թիվը հասավ 192-ի: Երբևէ ոչ մի երկիր չի հեռացվել կազմակերպությունից: Միայն Ինդոնեզիան է հարևան Մալազիայի հետ ունեցած տարաձայնության պատճառով 1965թ. Ժամանակավորապես դութս եկել ՄԱԿ-ից, բայց հաջորդ տարի վերադարձել է կազմակերպություն:
ՄԱԿ-ը ունի 4 հիմնական նպատակ
1.Պահպանել միջազգային խաղաղությունը
2. հաստատել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև
3. համատեղ աշխատել` օգնելու աղքատ ժողովուրդներին` ավելի լավ կյանքով ապրելու,սովը, հիվանդություններն ու անգրագիտությունը հաղթահարելու, յուր. Իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը խթանելու համար
4. այս նպատակներին հասնելու համար պետություններին օժանդակող կենտրոն դառնալ:
Ինչպես է առաջացել <<ՄԱԿ>> անվանումը
ՄԱԿ-ի անունը առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Այն առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1942թ., երբ 26 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին ՄԱԿ-ի հռչակագիրը: Որպես հարգանքի տուրք (նա մահացավ կանոնադրության ստորագրումից մի քանի շաբաթ)` Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովի բոլոր ներկայացուցիչները համաձայնվեցին ընդունել, <<ՄԱԿ>> անվանումը:
Ումն է պատկանում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը
ՄԱԿ-ի կենտրոնական սենյակը միջազգային գոտի է: Սա նշանակում է, որ տարածքը, որտեղ գտնվում է ՄԱԿ-ը, պատկանում է ոչ միայն ԱՄՆ-ին` որպես հյուրընկալող երկիր, այլ ՄԱԿ-ի բոլոր անդամներին: ՄԱԿ-ն ունի սեփական դրոշ և անվտանգության ծառայողներ, որոնք հսկում են տարածքը:Կազմակերպությունը նաև իր փոստային ծառայությունն ունի և դրոշմանիշներ է թողարկում, որոնք կարող են օգտագործել միայն ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակը և Վիեննայում ու Ժնևում գտնվող գրասենյակները:
Ինչպես է երկիրը դառնում ՄԱԿ-ի անդամ
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` կազմակերպությունը <<բաց է բոլոր խաղաղասեր երկրների համար, որոնք կստանձնեն սույն կանոնադրությանը բովանդակող պարտավորությունները և, ըստ կազմակերպության կարծիքի, կարող են և կամենում են կատարել այդ պարտավորությունները>>: Պետությունները ՄԱԿ-ի անդամ են դառնում Անվտանգության խորհրդի առաջարկով և Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Ինչ կառուցվածք ունի ՄԱԿ-ը
ՄԱԿ-ը գործում է գրեթե ամբողջ աշխարհում և աշխատանքն իրականացնում է 6 հիմնական մարմինների միջոցով.
1.Գլխավոր ասամբլեա
2.Անվտանգության խորհուրդ
3.Տնտ. և սոցիալական խորհուրդ
4.Խնամակալության խորհուրդ
5.Արդարադատության միջազգայի դատարան
6.Քարտուղարություն:
Այս մարմինները, բացի Արդարադատության միջազգային դատարանից, որը գտնվում է Հաագայում, տեղակայված են ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում` Նյու Յորքում: ՄԱԿ-ին առընթեր 15 մասնագիտացված գործակալություններ կան, որոնք առանձին ինքնուրույն կազմակերպություններ են, սակայն իրենց գործունեությունը համաձայնեցնում են ՄԱԿ-ի հետ: Նրանք աշխատում են տարբեր բնագավառներում. առողջապահություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդականություն ու օդերևութաբանություն: Ի լրումն` գոյություն ունեն նաև 24 ծրագրեր, հիմնակադրամներ և այլ մարմիններ` պատասխանատու որոշակի բնագավառների համար: Այս մարմինները ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ կազմում են ՄԱԿ-ի համակարգը:
Որոնք են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները
ՄԱԿ-ում պաշտոնական լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը և ֆրանսերենը:
ՄԱԿ-ի Քարտուղարությունում աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Յուր. Պատվիրակ կարող է խոսել որևէ պաշտոնական լեզվով, և նրա խոսքը զուգահեռաբար թարգմանվում է մյուս պաշտոնական լեզուներով: ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթեր նույնպես հրատարակվում են բոլոր 6 լեզուներով: Երբեմն պատվիրակությունը կարող է որևէ միտք:
Արտահայտելիս նախընտրել ոչ պաշտոնական լեզու: Այս դեպքում պատվիրակությունը պետք է ապահովի կամ թարգմանությունը, կամ ասվածի տեքստը որևէ պաշտոնական լեզվով: