Կարևոր իրադարձություններ

Երևանի դպրոցներից մեկի բակում 23-ամյա տղամարդը սեքսուալ բռնի գործողություն է կատարել 11 և 9 տարեկան տղաների նկատմամբ

23 Հոկտեմբեր, 2015 23:52
Երևանի դպրոցներից մեկի բակում 23-ամյա տղամարդը սեքսուալ բռնի գործողություն է կատարել 11 և 9 տարեկան տղաների նկատմամբ

1in.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում ավարտվել է 23-ամյա երիտասարդի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2014 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 17-ի սահմաններում խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով երևանյան դպրոցներից մեկի բակ է տարել 2003 թվականի հոկտեմբերի12-ին ծնված 11-ամյա անչափահաս տղայի, օգտվել է երեխայի անօգնական վիճակից ու սեքսուալ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Դրանից հետո 23-ամյա ամբաստանյալն օգտվել է նույն բակ գնացած, 2005 թվականի հունիսի 17-ին ծնված 9-ամյա անառողջ տղայի մտավոր և հոգեկան զարգացման մակարդակից, երեխայի անօգնական վիճակից ու նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

2014 թվականի հոկտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում, ժամը 17-ի սահմաններում ամբաստանյալը երևանյան բակերից մեկում հանդիպել է նույն իննամյա տղային, առաջարկել է իրեն օգնել վերանորոգման աշխատանքներում:

Տղան գնացել է երիտասարդի ասած շենքի իններորդ հարկի միջանցք, որտեղ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո երիտասարդը նորից օգտվել է տղայի անօգնական վիճակից ու նրա նկատմամբ դարձյալ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Ամբաստանյալը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Ամուրի է, միջնակարգ կրթությամբ, խնամքին՝ ոչ ոք: Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նա վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 20-ից:

Ամբաստանյալը վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով փոփոխել դատավճիռը:

 

Լրահոս

Դիտել ավելին