Կարևոր իրադարձություններ

Սպիտակ հացի վտանգավոր հատկությունները

23 Հոկտեմբեր, 2015 23:44
Սպիտակ հացի վտանգավոր հատկությունները

Սպիտակ հացի օգտագործումը խթանում է սրտի և ուղեղի առողջության հետ կապված խնդիրների առաջացումը: Այսպիսի հայտարարություն են արել իսրայելցի գիտնականները, հայտնում է medikforum.ru-ն:

Փորձագետները խորհուրդ են տալիս սպիտակ ալյուրով պատրաստված ուտելիքները փոխարինել հատիկավոր մթերքներով:

Թել-Ավիվի համալսարանի բժշկական դպրոցը ներկայացնող հետազոտողները պարզել են, որ սպիտակ հացի պարբերական օգտագործման դեպքում վնասվում են զարկերակների և անոթների պատերը: Այդ խանգարումները հանգեցնում են պաթոլոգիկ փոփոխությունների արյան շրջանառության գործընթացում:

«Սպիտակ հացը և մանր ալյուրից այլ ռաֆինացված մթերքները բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն: Դա նշանակում է, որ դրանք կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ»,- նշում են մասնագետները:

Արյան մեջ պարբերաբար շաքարի մակարդակի փոփոխությունները խախտում են նորմալ արյունագոյացումը՝ հանգեցնելով տրոմբների առաջացման և բացասաբար ազդելով ինսուլինի արտադրման վրա, ինչը հանգեցնում է կարևոր օրգանների աշխատանքի պաթոլոգիաների:

Սպիտակ ալյուրից մթերքների փոխարեն պետք է նախընտրել կոշտ ալյուրով հացը, քանի որ այն ավելի շատ բջջանյութ է պարունակում, ունի ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս, նշում են մասնագետները:

 

Լրահոս

Դիտել ավելին