Կարևոր իրադարձություններ

Zara-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Forbes-ի վարկածով

23 Հոկտեմբեր, 2015 20:54
Zara-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Forbes-ի վարկածով

Inditex ընկերության (Zara այլ ընկերությունների ցանց) տերը՝ Ամանսիո Օրտեգան առաջին անգամ, առաջին տեղն է զբաղեցրել Forbes ամսագրի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Մի քանի օրում նրա կարողությունն աճել է 4․5 մլրդ դոլարով՝ մինչև 80․3 մլրդ դոլար՝ այդպիսով երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (78․1 մլրդ դոլար):

Օրտեգան Zara ընկերությունը հիմնել է 1975-ին:

Inditex խումբը ղեկավարում է ավելի քան 6․64 հազար խանութ աշխարհի 88 երկրում՝ Zara, Oysho, Massimo Dutti, Bershka, Pull&Bear, Zara Home, Stradivarius, Uterque և այլ ապրանքանիշերի անվան տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին