Կարևոր իրադարձություններ

Հայաստանի օդային սահմանը հատած թուրքական ինքնաթիռներն արագ հեռացել են համապատասխան քայլերից հետո

23 Հոկտեմբեր, 2015 15:46
Հայաստանի օդային սահմանը հատած թուրքական ինքնաթիռներն արագ հեռացել են համապատասխան քայլերից հետո

Հայաստանի օդային սահմանը հոկտեմբերի առաջին տասնօրյակում խախտած թուրքական ռազմական ուղղաթիռներն անմիջապես հեռացել են Հայաստանի սահմաններից, երբ օդ են բարձրացվել համապատասխան միջոցներ՝ ուղղաթիռներն իջեցնելու համար: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Երբ այդ ուղղաթիռն երը խախտել են Հայաստանի օդային սահմանը, անմիջապես օդ են բարձրացվել համապատասխան ռազմական ինքնաթիռներ, որպեսզի իջեցնեն այդ ուղղաթիռները, սակայն դրանք անմիջապես հեռացել են Հայաստանի սահմաններից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Դիտարկմանը, թե այդ միջադեպը թուրքական կողմը պատճառաբանել է եղանակային վատ պայմաններով, Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ խնդիրը պատճառաբանությունը չէ, այլ փաստն է: «Եվ խնդիրը նա է, որ նման դեպքերում համապատասխան գործողություն է պետք իրականացնել: Եվ դա ընդունված է տվյալ պարագայում. եթե տեղի է ունենում խախտում, ապա առաջին քայլը նստեցնելն է, իսկ եթե չի ենթարկվում, արդեն կարելի է դիմել այլ քայլերի: Սակայն այս դեպքում թուրքական ուղղաթիռներն արագ հեռացել են»,- եզրզփակեց Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին