Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են ներկուսակցական-ներկազմակերպչական խնդիրներ, ինչպես նաեւ առաջիկա սահմանդրական փոփոխությունները։ Կառույցի պատասխանատուներն ու խորհրդի անդամները ԲՀԿ ղեկավար կազմի առաջ բարձրացրել են համայնքի բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ, եւ մասնավորապես այս օրերի ամենահրատապ խնդիրը՝ խաղողի մթերման հարցը։ Քննարկվել է նաեւ բանկերի կողմից գյուղացիական վարկերի տրամադրման բարձր տոկոսն ու նշյալ վարկերը ժամանակավորապես սառեցնելու հարցը։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները խոստացել են խաղողի մթերման, ինչպես նաեւ վարկերի հետ կապված համալիր հարցերը բարձրացրել առաջիկա քառօրյայում՝ նախաձեռնելով նշյալ խնդրի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ։
ԲՀԿ մամուլի ծառայություն