Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը ներկայումս հանդիսանում է Չեմպիոնների լիգայի վերջին 4 խաղարկություններում բոլորից շատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստը:
Ինչպես հայտնում է վիճակագրական տվյալներ հաշվարկող Squawka Football թվիթերյան էջը, 25-ամյա գերմանացին 2012/13 մրցաշրջանից սկսած Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում 73 գոլային պահ է ստեղծել: Այդ ցուցանիշով նա շրջանցել է նախկին առաջատար, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (70):
Նշենք, որ լավագույն քառյակում են նաև «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն (65) և Իսկոն (64):