Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինի վարկանիշը սահմանել է նոր ռեկորդ

22 Հոկտեմբեր, 2015 13:32
Վլադիմիր Պուտինի վարկանիշը սահմանել է նոր ռեկորդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքի վարկանիշը հասել է 89,9 տոկոսի, այսպիսով սահմանել նոր ռեկորդ: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն, վկայակոչելով հանրային կարծիքների համառուսական կենտրոնին:

Կենտրոնը պարզաբանում է, որ նման բարձր վարկանիշը գրանցվել է Սիրիայում ռուսական ավիացիայի հակաահաբեկչական գործողություններ սկսելու հետևանքով: Այդ իրադարձությունները կարևոր են համարել հարցվածների 26 տոկոսը: 9 տոկոս հարցվածները կարևոր են համարել սպորտային իրադարձությունները, հինգը՝ իրավիճակը Ուկրաինայում, երկու տոկոսը կարևոր են համարել Պուտինի գործնեությունը, տնտեսությունը և մշակույթի նորությունները: 49 տոկոսը դժվարացել են պատասխանել հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին