Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։