Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի խորհրդում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը

20 Մարտ, 2025 11:50
Եվրոպայի խորհրդում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ստամբուլի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը: Դրանում առկա են առաջիկա նախագահի ընտրությունում գլխավոր թեկնածուներից մեկը համարվող քաղաքական գործչի նկատմամբ ճնշման բոլոր նշանները:

Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու առաջադրելուց մի քանի օր առաջ:

Ձերբակալությունը հետևել է Ստամբուլի համալսարանի որոշմանը՝ քաղաքապետ Իմամօղլուին զրկելու գիտական աստիճանից, որը նախագահի թեկնածուների համար պայմաններից մեկն է»,- ասված է Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ երեք առանձին ընտրությունների ժամանակ Ստամբուլի բնակիչներն անվերապահորեն վստահություն են հայտնել քաղաքապետ Իմամօղլուին:

Հայտարարությունում նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության հարցը կքննարկվի Կոնգրեսի բյուրոյի նիստում մարտի 24-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին