Կարևոր իրադարձություններ

Քլոյե Քարդաշյանն ու Լամար Օդոմը որոշել են չամուսնալուծվել (լուսամկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 12:43
Քլոյե Քարդաշյանն ու Լամար Օդոմը որոշել են չամուսնալուծվել (լուսամկարներ)

Քիմ Քարդաշյանի քույր Քլոյե Քարդաշյանն ու նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը դատարանից հետ են վերցրել ամուսնալուծության դիմումը: Զույգը ցանկանում է իրենց ամուսնությանը երկրորդ շանս տալ: 

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի պնդմամբ՝ Քարդաշյանի փաստաբան Լարա Ուոսերը հոկտեմբերի 21-ի առավոտյան գնացել է դատարան՝ ամուսնալուծության դիմումը հետ վերցնելու: 

Հիշեցնենք, որ Քլոյեն ամուսնալուծության դիմում է ներկայացրել 2013-ի դեկտեմբերին, սակայն մեկուկես տարի նա փորձել է Լամարին վերականգնողական կլինիկա տանել: Ներկայումս նա Օդոմի կողքին է և պատրաստ է նրա հետ լինել վերականգնողական ողջ ընթացքոմ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին