Հունդերտվասսերի տունը «հասարակ » տուն է, որը գտնվում է Վիեննայում: Այնտեղ կան 52 բնակարաններ, մի քանի գրասենյակներ, սրճարաններ և այլն: Այնտեղ կան նաև 250 ծառեր և թփեր: Տունը կառուցվել է հայտնի նկարիչ և ճարտաչապետ Ֆրիդենսրայ Հունդերտվասսերի նախագծով, 1980-ական թվականներին:
Տան տանիքը պատված է խոտերով և թփերով: Տունն ունի յուրահատուկ նախագիծ: Հունդերտվասսերի ճարտարապետական այս աշխատանքը առանձանում է բլրաձև պատերով: Ըստ Հունդերտվասսերի՝ նա աստեղ համատեղել է գեղեցկության և արվեստի իր պատկերացման բոլոր իդեալները:
400 մետր հեռավորության վրա նմանատիպ շինություն է կառուցվել Արվեստի տան-ցուցասրահ՝ Կունստհաուսի համար: