Կարևոր իրադարձություններ

«Իրական Հայաստանի» իրական հայեցակարգը. Վահե Հովհաննիսյան

28 Փետրվար, 2025 10:32
«Իրական Հայաստանի» իրական հայեցակարգը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ.
 
1.     Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից

2.     Նոր սոլիդ իշխանության ձևավորում(կոալիցիոն սկզբունքով)

3.     Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու ուղղությամբ։

4.     Աղետի իրական մասշտաբների գնահատում, իրավիճակի խորքային գնահատում։ Պետական համակարգի աշխատեցում։ 

5.     Անկեղծ երկխոսություն հասարակության հետ, ներքին հաշտեցման և հայկական աշխարհի վերականգնման քաղաքականություն։

6.     Հայաստանի հետպատերազմյան վերականգնման հայեցակարգերի բաց հանրային քննարկում և այդ ծրագրային բանավեճի վրա՝ ազատ արդար ընտրությունների անցկացում։
 
Այս հայեցակարգի հաջողության համար պետք է դադարեցնել բոլոր ներընդդիմադիր դեստրուկտիվ հակադրությունները, գնալ լայն միավորման ճանապարհով։

Այս վեց կետի միասնական ընդունումը կարող է հանգուցալուծել իրավիճակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին