ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, Ռուբիոն, որը ծնվել է Մայամիում, կուբացի ներգաղթյալների ընտանիքում, 2011 թվականից ներկայացնում է Ֆլորիդան ԱՄՆ Սենատում: Նախկինում նա զբաղեցրել է Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը։
Ռուբիոն հայտնի է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր կոշտ հայացքներով, այդ թվում՝ Չինաստանի հետ մրցակցությունը մեծացնելու անհրաժեշտությամբ, Իսրայելին աջակցելով և Իրանի միջուկային ծրագրին ընդդիմությամբ:
Նա կոշտ հայացքներ ունի Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։