Կարևոր իրադարձություններ

Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին

13 Հունվար, 2025 18:20
Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Ֆերրանտիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իտալիայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության խորացման և զարգացման ուղղությամբ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին