Հրդեհ է բռնկվել Տուլայի կենտրոնում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում:
Սովետսկայա փողոց են մեկնել հրշեջ ջոկատները:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, կառույցը պատմական է: 1870 թվականից այնտեղ է գտնվել Տուլայի կանանց առաջին գիմնազիան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նույն շենքում հիմնվել է հիվանդանոց։
Այժմ կառույցում տեղակայված օդադեսանտային ուժերի 39-րդ առանձին բժշկական ջոկատը։