Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատում՝ Ազատանում

13 Հունվար, 2025 19:27
Ապօրինի ծառահատում՝ Ազատանում

Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ազատան բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հատում են համայնքապատկան ծառեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզաբանումներ կատարելու նպատակով Ազատան համայնքի 26 և 38 տարեկան բնակիչները հրավիրվել են Ոստիկանության Ախուրյանի բաժին։

Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ իրենք բենզասղոցով ապօրինի հատել են տարբեր չափերի 8 ուռենի` իրենց տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու համար:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին