2024 թվականը ամփոփելով՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում աշխատանքի մեջ առաջնայինը «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենսդրության մշակումը, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական փաթեթների պատրաստումն են։
Բացի այդ, նախարարն ընդգծել է, որ կարևոր քայլերից մեկը նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումն է։
Նախարարն ընդգծել է, որ մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և բոլոր աշխատանքները պետք է ուղղված լինեն այդ նպատակին։