Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովի մրցակիցն աշխարհի 75-րդ ռակետ, Ֆրանսիան ներկայացնող Ադրիան Մանարինոն է եղել: 2.5 ժամ տևած մրցախաղում Խաչանովը հաղթել է երեք սեթում:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը՝ բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը՝ հունվարի 26-ին: