Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն պատրաստ է խորացնել երկկողմ գործակցությունը. Կոշտա

14 Հունվար, 2025 13:55
ԵՄ-ն պատրաստ է խորացնել երկկողմ գործակցությունը. Կոշտա

«Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում»:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 13-ին ունեցած հեռախոսազրույցը:

X-ի միկրոբլոկում գրառում է կատարել և տեղեկացրել, որ հայկական կողմին է հայտնել Եվրոպական միության հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:

Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է նաև խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին