Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար իրենց տարածքը տրամադրելու՝ Սերբիայի և Շվեյցարիայի առաջարկներին։
«Շատ երկրներ առաջարկում են իրենց ծառայությունները՝ որպես վայրեր, որտեղ ենթադրաբար կարելի է կապեր հաստատել, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, առայժմ առարկայական պատրաստություն չկա»,- նշել է նա:
Թրամփի թիմն կիր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի և Պուտինի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է։