Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը։
«Պուլկովո»-ն աշխատում է եղանակային բարդ պայմաններում։ Այս պահին օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը՝ թռիչքուղիները ձյունից մաքրելու պատճառով։
Ակնկալվում է, որ թռիչքները կվերսկսվեն ժամը 9:15-ից հետո»,-ասված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: