Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որը Շահ Դենիզ հանքավայրում խնդիրների պատճառով ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ ծավալով գազի մատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նախագահն ընդգծել է, որ Սերբիայում էներգառեսուրսների պաշարները բավարար են ընթացիկ ձմեռը հաղթահարելու համար, սակայն հույս է հայտնել, որ ադրբեջանական մատակարարումները շուտով կվերականգնվեն: