Մել Գիբսոնը բազմաթիվ հայտնիներից է, ովքեր կորցրել են իրենց տները Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով:
NewsNation-ում The Elizabeth Vargas Show-ում ելույթ ունենալիս դերասանը հայտնել է, որ Մալիբուում իր տունն այրվել է, մինչ ինքը նկարահանվում էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:
«Ես ակնհայտորեն դատարկված եմ: Սա շատ զգացմունքային է», - ասել է 69-ամյա Գիբսոնը: «Ես երկար ժամանակ ապրում էի այնտեղ, ունեի իմ իրերը, դրանք բոլորը մոխրի մեջ են», - ավելացրել է նա:
Գիբսոնը հավելել է, որ ինքն «անհանգիստ է զգում»՝ լինելով քաղաքից դուրս, մինչ Լոս Անջելեսում հրդեհները շարունակում են մոլեգնել:
«Ես գիտեի, որ իմ թաղամասն այրվում է, ուստի մտածեցի. «Հետաքրքիր է՝ իմ տունը դեռ այնտե՞ղ է»: Բայց երբ տուն հասա, իհարկե, այն չկար»,- հավելել է դերասանը։
«Ես ինքս ինձ ասացի՝ լավ, համենայնդեպս, ես այլևս չեմ ունենա այդ նյարդայնացնող սանտեխնիկայի խնդիրները», - կատակել է նա։
Գիբսոնը հավելել է, որ իր «հավերը ողջ են մնացել, դա զարմանալի էր», և ավելացրել, որ կարծում է, որ իր հարևանները, այդ թվում՝ Էդ Հարիսը, նույնպես տուժել են:
«Լավ նորությունն այն է, որ իմ ընտանիքի բոլոր անդամները և նրանք, ում ես սիրում եմ, լավ են, և մենք բոլորս երջանիկ և առողջ ենք և անվտանգ, դա ամենակարեւորն է ինձ համար»,-նշել է ռեժիսորը: