Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Թուրքիայում հաստատվել է խիստ ձմեռային եղանակ։ Էրզրումում և Արդահանում ջերմաստիճանը կտրուկ նվազել է, իսկ Կարսում տեղացել է առատ ձյուն։
Հաղորդվում է, որ Էրզրումում գիշերային ջերմաստիճանը հասել է -13,4°C-ի։ Տեղացիները ստիպված են հատուկ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու իրենց մեքենաները սառնամանիքից։ Շատերը փոխադրամիջոցները ծածկում են պաշտպանիչ ծածկոցներով՝ ապակիները սառչելուց խուսափելու համար։
Թուրքիայի Օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ երկրում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Թեքման շրջանի Հաջիոմերլի գյուղում, որտեղ սառնամանիքը հասել է -24,9°C-ի։ Այս ցուցանիշը դարձյալ ընդգծում է տարածաշրջանում ձմեռային եղանակի խստությունը։