Numbeo-ի 2025 թվականի անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է։ Սանդղակում մեր երկիրը զբաղեցնում է 8-րդ տեղը:
Numbeo-ի փորձագետները ներկայացրել են անվտանգության թարմացված ինդեքսը՝ ըստ երկրների:
Ստորև ներկայացնում ենք ամենաանվտանգ երկրների տասնյակը․
Անդորրա,
Արաբական Միացյալ Էմիրություններ,
Կատար,
Թայվան,
Օման,
Մեն կղզի,
Հոնկոնգ,
Հայաստան,
Սինգապուր,
Ճապոնիա,
Հարևան Վրաստանը զբաղեցնում է 21-րդ տեղը (73.7 միավոր), Ադրբեջանը՝ 33-րդը (68.2 միավոր), Ռուսաստանը՝ 51-րդը (61.3 միավոր), Թուրքիան՝ 57-րդը (58.8 միավոր), Իրանը 93-րդն է (49.5 միավոր)։ Աշխարհի ամենավտանգավոր երկրները ճանաչվել են Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հայիթին, Աֆղանստանը, Հարավային Աֆրիկան, Հոնդուրասը, Տրինիդադ և Տոբագոն, Սիրիան, Ջամայկան և Պերուն։