Կարևոր իրադարձություններ

Բայդենի վարչակազմը ճնշում էր գործադրում և պահանջում գրաքննություն. Ցուկերբերգ

11 Հունվար, 2025 18:23
Բայդենի վարչակազմը ճնշում էր գործադրում և պահանջում գրաքննություն. Ցուկերբերգ

«Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները զանգում և գոռում էին «Meta»-ի աշխատակիցների վրա՝ պահանջելով գրաքննություն»,- ասել է «Meta»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ Ջո Ռոգանի հետ փոդքաստում։

Ինչպես նշել է Ցուկերբերգը, «Meta» հարթակում արտահայտվելու ազատության պահպանումը դժվար է եղել, քանի որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Covid-ի համաճարակի պայմաններում:

«Meta»-ի հիմնադիրի խոսքով՝ պատվաստանյութի ծրագրի մեկնարկի ժամանակ Բայդենի վարչակազմը պահանջել է գրաքննություն սահմանել այն հրապարակումների համար, որոնք քննարկում էին Covid պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները։ Ցուկերբերգը փոդքաստում խոսել է նաև կառավարության գրաքննության մասին։

Նա ասել է, որ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները զանգում և գոռում էին «Meta» թիմի վրա, հայհոյում։ Մանրամասները նշվել և հրապարակվել են Կոնգրեսի հետաքննության փաստաթղթերում: Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերության և կառավարության միջև կոնֆլիկտը հասել է այն կետի, երբ նրանք ասացին, որ չեն ջնջի այն, ինչ ճիշտ է: 

 

Լրահոս

Դիտել ավելին