Մասնագետները պարզել են, որ նավերը ներկելու համար նախատեսված ներկ եւ լաքի լուծիչ է թափվել Դոն։
Այս մասին հայտնել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն իր թելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով՝ նավահանգստի ծառայություններն աշխատում են տեղում, մշակում են տարածքը լուծիչի թափվելու տեղում։
«Ջրառը քաղաքի կարիքների համար հոսանքից ավելի վեր է գտնվում։ Ջրանցքի աշխատակիցները եւս գտնվում են դեպքի վայրում։ Վտանգ, որ լուծիչը կարող է հայտնվել ջրամատակարարման համակարգում, չկա։ Օրվա ընթացքում կիրականացվի իրավիճակի մոնիթորինգ։
Բծի վերացման աշխատանքները կավարտվեն առաջիկայում»,- հայտնել է Լոգվինենկոն։