Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր 27 ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 09:20-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած վթարների պատճառը եղել են մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը:
Բոլոր վթարների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: