Ամերիկյան Կարմիր Խաչի ակզմակերպության ղեկավարին հղած ուղերձում, Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը ցավակցություն է հայտնել Լոս Անջելեսում տեղի ունեցած հրդեհի զոհերի ընտանիքներին և հայտարարել Իրանից մարդասիրական օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին:
Pars Today-ի հաղորդմամբ՝ Քլիֆ Հոլցին ուղղված՝ Փիրհոսեյն Քոլիվանդի ուղերձում ասվում է. «Ձեր երկրում մոլեգնող հրդեհները, որոնք ոչ միայն ավերել են տներ և խլել կյանքեր, այլև վտանգել են հազարավոր անմեղ մարդկանց կյանքը և մոխրացրել գեղեցիկ բնությունը, պարզապես մի երկրում առաջացած ճգնժամ չէ։ Այն վերք է մարդկային խղճի վրա։
Ցավալի տեսարանները և մարդիկ, ովքեր պայքարում են ծխով ու կրակով պատված երկնքի տակ շնչելու համար, ցավ են պատճառել աշխարհի բոլոր պատասխանատու և հոգատար մարդկանց։
ԻԻՀ Կարմիր մահիկի ընկերության անունից վստահեցնում եմ, որ դուք մենակ չեք այս դժվարին պահին։ Ճգնաժամի դեմ պայքարը վեր է տեղական հնարավորություններից և հրդեհը մարելու համար պահանջվում է համաշխարհային օգնություն։ Երկարատև հրդեհաշիջման աշխատանքները վտանգ են ներկայացնում ոչ միայն մարդու կյանքի, այլև երկրի և շրջակա միջավայրի ապագայի համար։
Հենվելով բնական և հումանիտար աղետների դեմ պայքարի մեր մեծ փորձի վրա, մենք պատրաստ ենք մեր մասնագիտացված արագ արձագանքման խմբերին ու սարքավորումներն ուղարկել՝ ձեզ օգնելու համար։
Մեր արագ օգնության խմնբերը պատրաստ են աշխատել այլ օգնության ուժերի հետ՝ կրակով և վշտով շրջապատված մարդկանց խաղաղությունը վերականգնելու համար: Մարդկային կյանքեր փրկելը, վիրավորների տառապանքը թեթևացնելը և սրտերում հույս ստեղծելը, մեր բարձրագույն առաքելությունն է»:
Վերջում, ցավակցություն հայտնելով ԱՄՆ Կարմիր Խաչի ըներության նախագահին ու հրդեհի հետևանքով տուժած մարդկանց, Քոլիվանդը նշել է․
«Սպասում եմ ձեր արձագանքին՝ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»: