Կարևոր իրադարձություններ

Պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ

13 Հունվար, 2025 17:15
Պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ:

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում»ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության հասանելիության ու մատչելիության ապահովումը: 

Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին