Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռն արդեն թռչում է Երևան:
Այս մասին հայտնում են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը երկու անգամ ժամանակավորապես սահմանափակել է աշխատանքը ձյան տեղումների պատճառով։