Կանադան չի բացառում ցանկացած արձագանք ԱՄՆ-ին՝ ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու դեպքում
13 Հունվար, 2025 21:17
Կանադայի իշխանությունները չեն բացառում ցանկացած պատասխան քայլ, եթե Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա, ինչը խոստացել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես գրում է The Globe and Mail-ն, այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։
Չորեքշաբթի Ժոլին պետք է բանակցություններ վարի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Կանադայի նահանգների կառավարությունների ղեկավարների հետ՝ ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի դեպքում Կանադայի քաղաքականության վերաբերյալ: