Գովելի է, երբ երիտասարդներն ուսանողական տարիներից են ծավալում ակտիվ գործունեություն: Այս մասին հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Բազմիցս եմ նշել տարբեր գործընթացներում երիտասարդության ներգրավվածության կարևորությունը և տարբեր ձևաչափերով իմ աջակցությունը երիտասարդներին»,-նշել է ՄԻՊ-ը:
Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի ավարտին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Աննա Բաղդասարյանի հետ ունեցել է հետաքրքիր և բովանդակալից զրույց: