ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը:
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարևորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաև Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաեւ խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին: