Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 28-ին Ներքին Խոտանան բնակավայրում շրջիկ ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են 31-ամյա տղամարդու վարած «ՈԻԱԶ» մակնիշի մեքենան:
Թափքում եղևնի կար: 32-ամյա ուղևորի հայտնածով՝ եղևնին հատել էր Ձորաստան բնակավայրի հարակից անտառում:
Իրավապահները պարզել են, որ 31-ամյա տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցը շահագործել է փոխարինված համարանիշներով:
Մեքենան տեղափոխվել է Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: