Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը

26 Դեկտեմբեր, 2024 13:03
ՀՀ-ում ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։

«Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ - Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին