Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝մարզական գույք:
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10-ը մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր: Փորձնական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում:
Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, շատացել է երկարօրյա ծառայություն մատուցող մանկապարտեզների թիվը: