Կարևոր իրադարձություններ

Անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը 64 տարին նվիրել էր կյանքերի փրկության գործին. Արմեն Մուրադյան

14 Դեկտեմբեր, 2024 19:29
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը 64 տարին նվիրել էր կյանքերի փրկության գործին. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացնում է.

«Խորը ցավով տեղեկացա, անվանի բժիշկ-գիտնական, ավագ ընկեր, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի մահվան մասին։

85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:

Նա ԵՊԲՀ 1960 թվականի շրջանավարտ է։ ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:

Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:

Բժշկագիտության նահապետը ԳԱԱ թղթակից անդամ է, բժշկագիտության նվիրյալ, ով մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում անուրանալի ավանդ ուներ։

Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»։

 

Լրահոս

Դիտել ավելին