Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են։
Քաղաքի պետական համալսարանի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հավաքված ցուցարարները մտադիր չեն հեռանալ այդտեղից, նրանք խարույկներ են վառել, բերել նաև անվադողեր: Ցուցարարները միմյանց սնունդ են հյուրասիրում:
Ակցիայի կապակցությամբ պողոտայում դադարեցվել է երթևեկությունը, կենտրոնական մի շարք փողոցներում խցանումներ են գոյացել։ Տարածք են տեղակայվել ոստիկանության հատուկ ուժեր։
Ռուսթավելի պողոտան և Լագիձեի փողոցը նույնպես շրջափակված են ոստիկաններով: Բացի այդ, Ազատության հրապարակը հսկողության տակ են վերցրել ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցները, ինչպես նաև տեղակայվել է հատուկ տեխնիկա։