Կարևոր իրադարձություններ

Որոշում կայացրի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները. Կարեն Կարապետյան

29 Նոյեմբեր, 2024 18:36
Հեղինակ՝ Կարեն Կարապետյան
Որոշում կայացրի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները. Կարեն Կարապետյան

ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը տեղեկացնում է.

«Հարգելի գործընկերներ,

Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»։

 

Լրահոս

Դիտել ավելին