ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում վերջին օրերին ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Մասնավորապես, բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 15 ինքնաձիգ, 44 ատրճանակ, 142 նռնակ, 53 հրացան, տարբեր տրամաչափի 14027 փամփուշտ և 319 այլ զինամթերք։
«Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այս ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: