Կարևոր իրադարձություններ

Մակունցը և Նիքսն ընդգծել են ՀՀ-ի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությունը խթանելու հանձնառությունը

22 Նոյեմբեր, 2024 09:53
Մակունցը և Նիքսն ընդգծել են ՀՀ-ի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությունը խթանելու հանձնառությունը

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը:
 
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։
 
Սթիվեն Նիքսը վերահաստատել է Ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։
 

Լրահոս

Դիտել ավելին