Կարևոր իրադարձություններ

«Պաշտպանված սրտի քաղաք». Երևանի հանրային վայրերում կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ

14 Նոյեմբեր, 2024 23:23
«Պաշտպանված սրտի քաղաք». Երևանի հանրային վայրերում կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ

Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը․

Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում

Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում

Բջջային հավելվածի ստեղծում, որի միջոցով վերապատրաստված կամավորները կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել՝ մինչև բժիշկների ժամանումը

Նոր տեխնոլոգիաների միջոցով շտապօգնության դիսպետչերական կենտրոնի և կամավորների միջև կապի ապահովում:

Գրանցվե՛ք ԱՆՎՃԱՐ սիրտ-թոքային վերակենդանացման և դեֆիբրիլյատորների օգտագործման դասընթացին և դարձե՛ք հերոս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին