Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյան

14 Նոյեմբեր, 2024 20:49
ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում:

Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ քաղաքականությունն անշեղելի է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: 

Եզրափակելով ելույթը՝ նախարարն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի դերի կարևորությունը հատկապես ընդգծվում է 2018 թ. «Թավշյա հեղափոխություն»-ից հետո Հայաստանում իրավական պետության կայացմանը նպաստող լայնածավալ բարեփոխումների իրականացման համատեքստում: Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը Սրբուհի Գալյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: 

«Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովը կազմակերպվել է Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համատեղ: 

Համաժողովին ներկա են եղել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Նիդերլանդների Թագավորության Գերագույն դատարանի դատավոր Մարտին Քայերը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դատավորներ և այլ պաշտոնյաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին