Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։
Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։
Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։
Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին խուսափել հերթերից։
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը մեզ հետ զրույցում նշում է, որ շրջիկ այցերի ձևաչափն շատ արդյունավետ է։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ այցեր է նախատեսել Հայաստանի տարբեր բնակավայրեր: Առաջիկա այցի վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։