Կարևոր իրադարձություններ

Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի. Փեզեշքիան

14 Նոյեմբեր, 2024 19:54
Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի. Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։

«Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության կրակի վրա: Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում մենք հաստատակամորեն և վճռականորեն կպատասխանենք մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողության»,-նշել է նա։

Իրանի նախագահը ևս մեկ անգամ Իսրայելին մեղադրել է Մերձավոր Արևելքը ապակայունացնելու մեջ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին