Քաղաքապետարանից տեղեկացնում են.
Սիրելի՛ երևանցիներ,
նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։30-ից սկսած Նորքի այգիները վերականգնելու նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։
Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան մասնակցել միջոցառմանը, կարող են շաբաթ օրը՝ ժամը 9։00-ին գալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղից ավտոբուսներով անվճար կտեղափոխվեն ծառատունկի վայր։